ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփն Իրանի հետ հրադադարի ռեժիմի ավարտի կոնկրետ ժամկետ չի սահմանել՝ հայտարարել է Սպիտակ տունը: Հրադադարի ժամկետների վերաբերյալ վերջնական որոշումն ընդունելու է անձամբ Թրամփը, և այժմ նա սպասում է իրանական ղեկավարության «միասնական պատասխանին»՝ խաղաղության համաձայնագրի համար ԱՄՆ-ի առաջարկած պայմանների առնչությամբ:               
 

ԱՄՆ քայլերը ևս մեկ անգամ ապացուցում են այն պարզ փաստը, որ աշխարհում գործում է միայն և միմիայն ուժի իրավունքը

ԱՄՆ քայլերը ևս մեկ անգամ ապացուցում են այն պարզ փաստը, որ աշխարհում գործում է միայն և միմիայն ուժի իրավունքը
23.06.2025 | 11:22

Բնականաբար, մարդկանց ուղեղը լվացող սիոնիստական քարոզիչներն ամեն բան անելու են տեղի ունեցածը որպես մեծագույն հաղթանակ ներկայացնելու համար, բայց ամեն բան այդքան միանշանակ չի։

Կարծում եմ՝ այժմ արդեն բոլոր քիչ թե շատ մտածող մարդիկ հասկացան, որ Սիոնիստական Իսրայելն ընդհամենը ԱՄՆ-ի բութ գործիքն է և երբ այդ բութ գործիքը այլևս սկսեց չաշխատել Թրամփը ստիպված եղավ ԱՄՆ-ը ներքաշել այս վտանգավոր խաղի մեջ։

Այս քայլը շատ մեծ խնդիրներ է առաջացնելու առաջին հերթին ԱՄՆ-ի ներսում, քանի որ խաղաղարարի լոզունգներով իշխանության եկած վարչակազմը, ըստ էության, ԱՄՆ-ը ներքաշում է պատերազմի մեջ՝ եթե իհարկե Իրանական կողմը չգնա գործարքի։

Իրանը անշուշտ չի կարող ռազմական առումով ԱՄՆ-ի հետ համեմատվել և բնական է, որ լայնածավալ պատերազմը կործանարար սցենար է, բայց պնդել նաև, որ Իրանը միանշանակ պարտված է և կործանված նույնպես սխալ է։

Անկասկած է մեկ բան, մոտ ժամանակներս մենք ականատես ենք լինելու սարսափելի իրադարձությունների որոնք խորը հետքեր են թողելու մարդկության պատմության մեջ։

Նարեկ ՊԱՐՈՆՅԱՆ

Դիտվել է՝ 3540

Մեկնաբանություններ